Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 477 Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան. 1. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան` հանցագործության կամ դրան անձի մասնակցության արհեստական ապացույց ստեղծելու կամ շանտաժի նպատակով կաշառք կամ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու սուբյեկտին առանց նրա համաձայնության գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ այլ առավելություն առաջարկելու կամ տրամադրելու փորձը` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով. 2. Կաշառքի պրովոկացիա չի համարվում օրենքով սահմանված դեպքում առաքինության ստուգման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքի կատարումը։ |