FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ.
1. Համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի (այսուհետ` շենք) բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով.
2. Համատիրությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.
3. Համատիրությունն ունի անվանում, որը պետք է ներառի «համատիրություն» բառը.
4. Համատիրության գտնվելու վայրը դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է.
5. (նախադասությունը հանվել է 19.03.12 ՀՕ-80-Ն) Համատիրությունը կարող է ունենալ իր անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ.
6. Համատիրությունը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ.
7. Համատիրությունը պարտավոր է սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ: