Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ article 10 Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների և կիրառվող միջոցների սահմանները. 1. Սույն օրենքում նշված իրավունքների և ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ. 2. Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին. 3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները և իրավունքների ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին։ 5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները և միջոցառումները կարող են կիրառվել նաև որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված` իրավունքների և ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների և միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից: |