Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 199 Նախաքննության ավարտը մեղադրական եզրակացություն կազմելով. 1. Եթե մինչդատական վարույթում հավաքված բոլոր ապացույցները գնահատելով` քննիչը հանգում է հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, ապա նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնում վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը` միաժամանակ սկսելով մեղադրական եզրակացության կազմումը. 2. Վարույթի մասնավոր մասնակիցներին քննիչը գրավոր պարզաբանում է նաև, որ վարույթի նյութերը դատարան հանձնելուց հետո նրանք կարող են իրենց միջնորդությունները ներկայացնել իրավասու դատարան. 3. Եթե նախաքննության ընթացքում ապացուցողական գործողությունների կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքում տեղեկություններ են հավաքվել վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձանց վերաբերյալ, ապա քննիչը նրանց գրավոր հայտնում է այդպիսի տեղեկություններ պարունակող վարույթի նյութերին ծանոթանալու տեղը և ժամանակը, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. 4. Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար: |