FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  422

Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելը.
1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա քննիչը կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին.
2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում.
3. Եթե տվյալ վարույթով ներգրավված են մեկից ավելի մեղադրյալներ, ապա փոխակերպման մասին որոշում կայացնելուց առաջ սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձին վերաբերող մասով վարույթն անջատվում է.
4. Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելու պահից 48 ժամվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը այդ վարույթն սկսելու հիմք հանդիսացած որոշումների պատճենները հանձնում է այն անձին, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթը, ինչպես նաև այդ անձի պաշտպանին կամ ներկայացուցչին` այդ փաստաթղթերին կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ հուշաթերթ.
5. Եթե բժշկական հարկադրանքի վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերը վերանում են, ապա վարույթն իրականացնող մարմինը կայացնում է բժշկական հարկադրանքի վարույթը քրեական վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է վարույթի մասնակիցներին, իսկ քննիչը՝ նաև հսկող դատախազին.
6. Սույն հոդվածով նախատեսված փոխակերպման յուրաքանչյուր դեպքում վարույթը չի վերսկսվում: