Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 99 Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի մերժման հիմքերը. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրումը, եթե՝ 1) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական բրոքերային գործունեության համար սահմանված պահանջները. 2) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 3) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չի ներկայացրել սույն օրենքի 97-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ. 4) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպության կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը. 4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. 4.2) նշանակալից մասնակիցներից կամ այդ մասնակիցների հետ փոխկապակցված անձանցից թեկուզ մեկն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնող կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 99 4.3) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. 5) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ տարածք և տեխնիկական հագեցվածություն: |