Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը. 1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը. 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ. 3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը, իրականացվում է ռիսկերի և կարիքների գնահատում, և դրա հիման վրա կազմվում է վերահսկողության պլան, լրացվում է հաշվառման քարտ. 4. Պրոբացիայի շահառուի` ծանուցմամբ նշված օրը Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում չներկայանալու դեպքում Պրոբացիայի ծառայողը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն. 5. Պրոբացիայի շահառուին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 6. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պրոբացիայի շահառուին հայտնաբերելու դեպքում նրանից վերցնում է ստորագրված պարտավորագիր՝ եռօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, որի մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը՝ կցելով կազմված արձանագրության պատճենը և պարտավորագիրը: Պրոբացիայի շահառուի կողմից անհարգելի պատճառով Պրոբացիայի ծառայություն չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն. 7. Եթե հնարավոր չէ կապ հաստատել պրոբացիայի շահառուի հետ, կամ նրա գտնվելու վայրը չի բացահայտվում 15 օրվա ընթացքում, կամ նրա կողմից դատարանի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքի հայտնաբերումից հետո՝ 15 օրվա ընթացքում, չի բացահայտվում պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, ապա տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ իրավասու մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատվում է պրոբացիայի շահառուի՝ զինված հակամարտության ռազմական գործողություններին (մարտական առաջադրանքներին) մասնակցությունը, որի հետևանքով նա անհետ կորել է, և նրա գտնվելու վայրը իրավասու մարմիններին չի հաջողվել պարզել պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին. 8. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժից ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 9. Պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայողը դատական ակտը կայացրած դատարանին տեղեկացնում է դատական ակտը կատարման վերցնելու մասին և տեղեկացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը. 10. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն. 11. Պրոբացիայի անչափահաս շահառուին հաշվառման վերցնելուց հետո պրոբացիայի ծառայողը պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ այցելություն է կատարում նրա բնակության, ուսման վայրը, զրուցում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Ձեռք բերված տեղեկությունների և պրոբացիայի անչափահաս շահառուի հետ ունեցած զրույցների հիման վրա պրոբացիայի ծառայողը լրացնում է պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ անձնական թերթ. 12. Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատում է նրա ռիսկերը և կարիքները, որոնց հիման վրա ընդունում է որոշում՝ ցածր ռիսկ ունեցող շահառուներին երկու ամսվա ընթացքում մեկ անգամ, միջին ռիսկ ունեցող շահառուներին ամիսը մեկ անգամ, իսկ բարձր ռիսկ ունեցող շահառուներին մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Ռիսկերի և կարիքների գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում կատարված փոփոխությունների դեպքում: Սույն մասը տարածվում է այն դեպքերի վրա, երբ պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 13. Փորձաշրջանի ընթացքում վերահսկողության պլանի հիման վրա Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողը պրոբացիայի շահառուի հետ անցկացնում է զրույց շահառուի վարքի, ընտանիքի հետ հարաբերությունների, զբաղվածության և գործունեության վերաբերյալ, որի մասին կազմվում է արձանագրություն. 14. Հաշվի առնելով փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի շահառուի վարքագիծը և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքները՝ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը որոշում է ընդունում պրոբացիայի շահառուի հաճախումների թիվը վերանայելու մասին, ինչպես նաև հաճախումների ժամանակ նրա հետ առանձնազրույց ունենալու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին. 15. Պրոբացիայի շահառուի վրա դատարանի կողմից պարտականություններ դրված լինելու դեպքում պարզաբանումներ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին, բայց ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով. 16. Պրոբացիայի այն շահառուներին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու և այլ պարտականություն, Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել համապատասխան բժշկական հաստատությանը. 17. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել Պրոբացիայի ծառայությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 18. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր. 19. Անհրաժեշտության դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին. 20. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունների խախտման դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունների կատարումն ապահովելու ուղղությամբ. 21. Զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելիս ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ պրոբացիայի շահառուն այլընտրանքային ծառայություն է անցնում. 22. Պրոբացիայի շահառուն զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ է ուղարկում պրոբացիայի շահառուի անձնական գործը՝ հետագա վերահսկողությունը շարունակելու նպատակով: Եթե դատապարտյալն ազատվում է զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, իսկ փորձաշրջանի ժամկետը դեռ չի ավարտվում, ապա անձնական գործը երեք օրվա ընթացքում ուղարկվում է Պրոբացիայի ծառայություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով. 23. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայությանը հայտնել այդ մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 24. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ իրավասու այլ մարմիններին: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է ազատազրկման ձևով պատժի կրումից ազատվելու օրվանից: Պատիժը պայմանականորեն չկիրառված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է Պրոբացիայի ծառայությունում հաշվառման վերցնելու օրվանից. 25. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո, եթե Պրոբացիայի ծառայությունը մինչև վերահսկողության ժամկետի ավարտը միջնորդություն է ներկայացրել դատարան պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունները չկատարելու համար, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն ավարտվում է, սակայն անձնական գործը չի արխիվացվում, իսկ պրոբացիայի շահառուին փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք չի տրամադրվում մինչև տվյալ հարցի վերաբերյալ դատական ակտն ստանալը. 26. Եթե պրոբացիայի շահառուն փորձաշրջանի կամ վերահսկողության ընթացքում կատարել է նոր հանցանք, սակայն մինչև վերահսկողության ժամկետի ավարտն առկա չէ դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն ավարտվում է, սակայն անձնական գործը չի արխիվացվում, իսկ պրոբացիայի շահառուին փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք չի տրամադրվում մինչև տվյալ հարցի վերաբերյալ դատական ակտն ստանալը: |