FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Միավորման իրավական կարգավիճակը.
1. Միավորումը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով.
2. Միավորումը ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, օգտագործում է իրեն օգտագործման իրավունքով հանձնված գույքը, ունի եկամուտների և ծախսերի նախահաշիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք.
3. Միավորումը գործում է իր կանոնադրության համաձայն.
4. Միավորման խորհուրդն իրավունք ունի իրեն փոխանցված լիազորությունների շրջանակում ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ և անհատական իրավական ակտեր.
5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերը գործում են մինչև միավորման խորհրդի կողմից այդ հարաբերությունները կարգավորող ակտերի ընդունումը: Այդ պահից սկսած՝ միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերն ուժը կորցրած են ճանաչվում: