Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Հուղարկավորությունների իրականացումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով: Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ. 1.1. Մահացածը հուղարկավորվում է` 1) կենդանության օրոք բնակության վայրի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը, իսկ եթե տվյալ համայնքում չկա բաց գերեզմանատուն, ապա կենդանության օրոք նրա բնակության վայրերից որևէ մեկին կամ հաշվառման վայրին առավել մոտ գտնվող համայնքում առկա բաց գերեզմանատանը. 2) կենդանության օրոք Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայր չունենալու դեպքում նրա հուղարկավորությունն ստանձնողի բնակության վայրերից որևէ մեկի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը. 3) կենդանության օրոք նոտարական կարգով վավերացված հայտարարության մեջ նշված բնակավայրի գերեզմանատանը` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում. 4) առկա ընտանեկան գերեզմանում՝ գերեզման օգտագործողի համաձայնությամբ. 5) մասնավոր գերեզմանատանը՝ մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ. 6) պետական գերեզմանատանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքում. 2. Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում: Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` գերեզման օգտագործողի համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |