FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) ներդրումային ֆոնդ (այսուհետ՝ նաև ֆոնդ)` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել, գործում կամ օգտագործվում է ներդրողներից միջոցները ներգրավելու և դրանք միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով: Այս չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձը կամ ակտիվների համախումբը համարվում է ներդրումային ֆոնդ` անկախ այն հանգամանքից, թե իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե սահմանված նպատակը կամ գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեությունը որպես անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակ գնահատելու չափանիշներ: Ընդ որում, «ֆոնդ» հասկացության մեջ չեն ընդգրկվում`
    ա. բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, վարկային կազմակերպությունը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,
    բ. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Երաշխավորման ֆոնդը, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը,
    գ. պետության կողմից կամ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարող կազմակերպությունները,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

դ. խումբը, հոլդինգը կամ նմանատիպ այլ անձը, որի հիմնական գործունեությունը ապրանքների արտադրությունը կամ ծառայությունների մատուցումն է (բայց ոչ ներդրումներն անշարժ գույքում), և որի կողմից արժեթղթերում ներդրումները պայմանավորված են գերազանցապես դրանք թողարկած անձանց կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ դրանց վրա էապես ազդելու նպատակով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն ենթակետով նախատեսված դրույթները մանրամասնող չափանիշներ.
    2) հրապարակային ֆոնդ` ոչ հրապարակային ֆոնդ չհամարվող ֆոնդ.
    3) ոչ հրապարակային ֆոնդ` ֆոնդ, որի կանոնադրության (կանոնների) համաձայն` իր թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի, այդ թվում` բացառապես անորոշ թվով որակավորված ներդրողներին ուղղված առաջարկի միջոցով.
    4) ֆոնդի տեսակ` ըստ ներդրումային քաղաքականության կամ ըստ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` ֆոնդի` սույն օրենքով նախատեսված կոնկրետ տեսակ.
    5) ստանդարտ ֆոնդ` ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` դրա բոլոր ենթաֆոնդերի) ակտիվներն առնվազն 90 տոկոսով կարող են ներդրվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում նշված ակտիվներում.
    6) մասնագիտացված ֆոնդ` անշարժ գույքի ֆոնդ, լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ), արժեթղթավորման ֆոնդ, ֆոնդերի ֆոնդ, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ (փրայվիթ էքուիթի ֆոնդ), այդ թվում` վենչուրային ֆոնդ, ինչպես նաև ֆոնդի այլ տեսակ, որի ակտիվներն ամբողջությամբ կամ որոշակի նվազագույն սահմանաչափերով, բայց ոչ պակաս, քան 30 տոկոսով ենթակա են ներդրման սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում չնշված կոնկրետ տեսակի ակտիվներում.
    8) պայմանագրային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ.
    9) կորպորատիվ ֆոնդ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ֆոնդ, որի ակտիվները ներգրավվում են բաժնետոմսերի կամ այլ բաժնային արժեթղթերի (այսուհետ` բաժնետոմսեր) տեղաբաշխման միջոցով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

10) փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն` բաժնետիրական ընկերություն, որը չունի ֆիքսված կապիտալ, և որի կապիտալը ցանկացած պահի հավասարարժեք է ֆոնդի զուտ ակտիվների արժեքին.
    11) հաստատուն կապիտալով բաժնետիրական ընկերություն` փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն չհանդիսացող բաժնետիրական ընկերություն.
    12) բաց ֆոնդ` ֆոնդի տեսակ, որը պարտավոր է իր յուրաքանչյուր մասնակցի պահանջով ցանկացած աշխատանքային օր սույն օրենքով սահմանված կարգով հետ գնել տվյալ մասնակցին պատկանող` ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը).
    13) միջակայքային ֆոնդ` ֆոնդի տեսակ, որը չի իրականացնում իր թողարկած փայերի (բաժնետոմսերի) շարունակական հիմքով հետգնում, բայց որը պարտավոր է իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված միջակայքային ժամկետներում իր յուրաքանչյուր մասնակցի պահանջի առկայության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով հետ գնել տվյալ մասնակցին պատկանող` ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը).
    14) փակ ֆոնդ` ֆոնդի տեսակ, որը պարտավորություն չունի իր մասնակցի պահանջով հետ գնելու նրան պատկանող` ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը), բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
14.1) բորսայում շրջանառվող ֆոնդ՝ ստանդարտ ֆոնդ, որի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, և որի փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումն ու մարումը (հետգնումը) իրականացվում են իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով՝ համաձայն սույն օրենքի 42.1-ին հոդվածի.
    15) ենթաֆոնդ` միևնույն ֆոնդի կազմում առանձնացված ակտիվների համախումբ, որն ունի գործունեության միասնական կանոններ և ֆոնդի ակտիվների այլ համախմբերից տարբերվում է իր ներդրումային քաղաքականությամբ կամ եկամուտների բաշխման քաղաքականությամբ կամ ֆոնդի փայերի տեղաբաշխման (հետգնման) վճարներով կամ իր ակտիվների արժույթով կամ կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ.
    16) ֆոնդի փայ` պայմանագրային ֆոնդի թողարկած անվանական ներդրումային արժեթուղթ, որը հավաստում է իր տիրապետողի` տվյալ ֆոնդի ակտիվներում փայամասնակցության իրավունքը (այսուհետ` փայ).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

17) ֆոնդի ակտիվ` ֆոնդի` փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման միջոցով հավաքագրված դրամական միջոցները, սույն օրենքով թույլատրելի այն ակտիվները, որոնցում ներդրվել են հավաքագրված դրամական միջոցները և կառավարման շնորհիվ ստացված եկամուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ.
    18) իրացվելի ակտիվ` դրամական միջոց կամ այլ ակտիվ, որը հնարավոր է կարճ ժամանակում առանց դրանց սեփականատիրոջ համար էական կորուստների վերածել դրամական միջոցների.
    19) ֆոնդի զուտ ակտիվների արժեք` ֆոնդի ակտիվների շուկայական արժեքների հանրագումարի և սույն օրենքով ու ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում ու կարգով ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի) ստանձնած պարտավորությունների արժեքի տարբերությունը.
    20) փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեք` արժեք, որը հավասար է ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքի և տվյալ ֆոնդի (ենթաֆոնդի) տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակի հարաբերությանը.
    21) ֆոնդի մասնակից՝ սույն օրենքին համապատասխան՝ ֆոնդի թողարկած փայերի (բաժնետոմսերի) սեփականատեր: Սույն օրենքի իմաստով փայերը (բաժնետոմսերը) ներառում են նաև վստահության վրա հիմնված ընկերակցության բաժնեհավաք կապիտալում բաժնեմասերը.
    22) ֆոնդի կառավարիչ` սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձ, որն իրականացնում է սույն օրենքին համապատասխան ստեղծված ֆոնդի կառավարումը (այսուհետ` կառավարիչ).
    23) ֆոնդի պահառու` ֆոնդի ակտիվների պահառության ծառայություն մատուցող անձ, որը սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և ֆոնդի (նրա կառավարչի) հետ կնքված պայմանագրի հիման վրա ի պահ է ընդունում, պահպանում և հաշվառում է ֆոնդի ակտիվները, իրականացնում է ֆոնդի ակտիվների կառավարման հետ կապված գործարքների սպասարկումը և դրանց հիման վրա ակտիվների փոխանցումը, ինչպես նաև իր իրավասությունների շրջանակում վերահսկում է տվյալ ֆոնդի կառավարչի գործունեությունը` ի շահ ֆոնդի մասնակիցների (այսուհետ` պահառու).
    24) ֆոնդի գործակալ` կառավարչի հետ կնքված պայմանագրի հիման վրա փայերի կամ բաժնետոմսերի վաճառքը և (կամ) հետգնումը (մարումը) իրականացնող անձ (այսուհետ` գործակալ).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

25) որակավորված ներդրողների ֆոնդ` ստանդարտ կամ մասնագիտացված ֆոնդ, որի թողարկած փայերը (բաժնետոմսերը), օրենքին կամ իր կանոններին (կանոնադրությանը) համապատասխան, կարող են առաջարկվել միայն`
    ա. որակավորված ներդրողներին և (կամ) բ. այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող փայի (բաժնետոմսի) գնման գինը (յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը) գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը.
    26) ինդեքսային ֆոնդ` ստանդարտ ֆոնդի տեսակ, որի ներդրումային քաղաքականության նպատակը որոշակի բաժնետոմսերի կամ պարտատոմսերի ինդեքսի կառուցվածքի կրկնօրինակումն է.
    27) կենսաթոշակային ֆոնդ՝ ֆոնդ, որի ակտիվները ձևավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդ) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդ) և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում.
    28) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած իրավաբանական անձ, որն իրականացնում է սույն օրենքին համապատասխան ստեղծված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումը.
2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ: