Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 43 Ընկերության գործադիր մարմինը. 1. Ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության գործադիր մարմինը կարող է նաև ընտրվել ոչ ընկերության մասնակիցների թվից: Ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև պայմանագիրն ընկերության անունից ստորագրվում է կամ ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին ընտրած ընդհանուր ժողովի նախագահող անձի կամ ընդհանուր ժողովի կողմից լիազորված անձի կողմից. 2. Ընկերության գործադիր մարմնի դերում կարող է հանդես գալ միայն ֆիզիկական անձը, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքի. 3. Ընկերության գործադիր մարմինը` ա) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ. բ) տալիս է լիազորագրեր` ընկերության անունից ներկայացուցչություն կատարելու իրավունքի համար, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. գ) տալիս է հրամաններ` ընկերության աշխատակիցներին պաշտոնների նշանակման, նրանց տեղափոխման և ազատման վերաբերյալ, կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր. դ) իրականացնում է սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ` ընդհանուր ժողովի, ընկերության խորհրդի իրավասությանը չվերապահված այլ իրավունքներ. 4. Ընկերության գործադիր մարմնի գործունեության և դրա կողմից որոշումների ընդունման կարգերը սահմանվում են ընկերության կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ինչպես նաև ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով. 5. Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր: |