FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  162

Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը.
1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն արգելվում է.
2. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը՝
    1) ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիք.
    2) բացահայտում է ներքին տեղեկությունը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.
    3) ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ դրդում է երրորդ անձանց գնել կամ վաճառել արժեթղթեր կամ դրանց հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներ.
3. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա չէ, եթե տեղեկությունը համարվում է ներքին՝ արժեթղթի գնման կամ վաճառքի գործարքի կնքման համար և այդ տեղեկությանը տիրապետող անձը, որը հանդիսանում է տվյալ գործարքի կողմ, գործարքը կնքել է մինչև ինսայդեր համարվելը: