Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 21 Բանկի գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը. 1. Բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշում, որով հաստատվում է բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը: Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին կից որոշումն ու ծրագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությանը. 2. Կենտրոնական բանկի խորհուրդը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում է ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում: Այդ ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնություն տալու որոշումը համարվում է ընդունված. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝ ա) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի. բ) գործունեության տեսակի փոփոխման հետևանքով բանկի ավանդատուների շահերը կվտանգվեն. 4. Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը հաստատում է Կենտրոնական բանկը: |