Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազությունը. 1. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը Երևան քաղաքի վարչական շրջանում (վարչական շրջաններում), բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի. 2. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը կազմված է Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազից, Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազի տեղակալից, Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից. 3. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանում (վարչական շրջաններից որևիցե մեկում): |