FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  49

Մաքսային վճարների վճարման արտոնությունները և սակագնային առանձնաշնորհումները.
1. Սույն Օրենսգրքում մաքսային վճարների վճարման արտոնություններ ասելով ենթադրվում է՝
    1) ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները (սակագնային արտոնությունները).
    2) արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները.
    3) հարկերի վճարման արտոնությունները.
    4) մաքսավճարների վճարման արտոնությունները (մաքսավճարների վճարումից ազատումը).
2. Ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունների (սակագնային արտոնությունների) տրամադրման դեպքերն ու պայմանները, ինչպես նաև դրանք կիրառելու կարգը սահմանվում են «Միության մասին» պայմանագրին համապատասխան: «Միության մասին» պայմանագրի 43-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու միջոցով ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնություններ (սակագնային արտոնություններ) տրամադրելու դեպքերն ու պայմանները սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այլ հանգամանքներ, քան սույն Օրենսգրքով նախատեսված հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքեր վճարելու պարտավորությունը դադարում է և (կամ) վրա է հասնում ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետը.
3. Արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները, հարկերի վճարման արտոնությունները, ինչպես նաև մաքսավճարների վճարման արտոնությունները (մաքսավճարների վճարումից ազատումը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ.
4. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են «Միության մասին» պայմանագրին և երրորդ կողմի հետ Միության միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնցով նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմի կիրառում: Սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում և պայմանների պահպանման դեպքում: