Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 358.2 Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվում է հետագծելիություն՝ 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) համապատասխան. 2. Կառավարությունը սահմանում է այն հանգամանքները, որոնք ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության. 3. Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող, հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը. 4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանում է Կառավարությունը: |