FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

ա. ենթակա չէ փոփոխության կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում, կամ բ. կրեդիտավորման պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել)` սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասում նշված պայմաններով.
    6) լողացող տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքը, որը կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում` կախված այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող և կրեդիտավորողից չկախված ցուցանիշների փոփոխություններից: Լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները կամ ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով.
    7) կրեդիտառու` կրեդիտ ստացող ֆիզիկական անձ.
    8) կրեդիտավորող` բանկ կամ վարկային կազմակերպություն.
    9) կրեդիտի մարմանն ուղղված վճարներ` կրեդիտի գումարի մարմանն ուղղված վճարներ և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարներ.
    10) տարեկան փաստացի տոկոսադրույք` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
    11) կրեդիտավորման ընդհանուր ծախս՝ բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք կրեդիտառուն պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար.
    12) օվերդրաֆտ՝ բանկի կողմից կրեդիտի տեսքով՝ սույն օրենքով նախատեսված նպատակներով բանկային, ավանդային կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար կամ այդպիսի գումարի տրամադրման խոստում, այդ թվում՝ վճարային քարտերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) բնակարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված բնակարանը, ինչպես նաև անհատական բնակելի տունը.
    2) բնակարանային հիպոտեկային կրեդիտ, հիպոտեկային կրեդիտ կամ կրեդիտ` կրեդիտավորողի տրամադրած վարկ, փոխառություն կամ այլ ֆինանսավորում, որը տրամադրվել է հետևյալ պայմաններով.
    ա. կրեդիտի տրամադրման նպատակը բնակարան ձեռք բերելը, կառուցելը, վերակառուցելը, վերանորոգելը, բարեկարգելը կամ արդիականացնելն է, և բ. կրեդիտի վերադարձելիությունն ապահովված է այդ բնակարանի հիպոտեկով կամ կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիպոտեկով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 270-րդ հոդվածին համապատասխան, կամ բնակարանի կառուցման համար նախատեսված հողամասի, անավարտ շինարարության և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերի ու սարքավորումների հիպոտեկով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան, կամ կրեդիտավորողից և կրեդիտառուից անկախ պատճառներով ձեռք բերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը գրավադրելու անհնարինության դեպքում՝ այլ գրավով` պայմանով, որ գրավադրումը բացառող պայմանների վերացման դեպքում կգրավադրվի ձեռք բերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը, և գ. կրեդիտը տրամադրվել է որոշակի հատուցման դիմաց: Սույն օրենքի իմաստով հիպոտեկային կրեդիտ են համարվում նաև սույն կետում նշված կրեդիտների վերաֆինանսավորման նպատակով կրեդիտառուներին տրամադրված վարկերը կամ փոխառությունները.
    3) բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիր կամ կրեդիտավորման պայմանագիր` պայմանագիր, որով կրեդիտավորողը կրեդիտառուին տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել բնակարանային հիպոտեկային կրեդիտ.
    4) կրեդիտի անվանական տոկոսադրույք` հաստատուն կամ լողացող տոկոսադրույք, որի հիման վրա կրեդիտավորողը հաշվարկում է կրեդիտառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարները.
    5) հաստատուն տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքը, որը կրեդիտավորման պայմանագրի համաձայն`