Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 109 «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում. 1. Այն ապրանքների նկատմամբ, որոնք իրենց մեծ չափերի կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմանների պատճառով չեն կարող պահպանվել մաքսային պահեստներում, կարող է կիրառվել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը՝ նշված ապրանքներն այլ վայրերում պահպանելու միջոցով՝ մաքսային մարմնի տրամադրած՝ այդպիսի պահպանման թույլտվության հիման վրա. 2. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրման կարգը և մաքսային պահեստներից տարբերվող այն վայրերին ներկայացվող պահանջները, որտեղ կարող են պահպանվել սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները, սահմանում է Կառավարությունը: |