Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 95 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ. 1. Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն բաժնի դրույթներին համապատասխան. 2. Ոչ իրավաչափ վարչարարության, իսկ սույն բաժնով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է` ա) Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում. բ) համապատասխան համայնքը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված դեպքում վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ «բ» կետով նախատեսված դեպքում` համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին. 4. Սույն օրենքի 106-108-րդ հոդվածներով և 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում բաց թողնված օգուտը ենթակա չէ հատուցման: |