Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 7 Պետական տուրքի գանձման օբյեկտները. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար. ա1) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար. ա2) գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար. դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար. ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար. զ) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար. է) պետական գրանցման համար. ը) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար. թ) գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար. ժ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար. ժա) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար. ժբ) սույն օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ և 15.4.1-ին ենթակետերով, 19-1, 19-2, 194, 19.7, 19․8 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար. ժգ) օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 7 ժդ) մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար. ժե) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում: Սույն պարբերության իմաստով` ավտոմեքենա ձեռք բերել չի համարվում գույքի` ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը, իսկ օտարում է համարվում մեկ ֆիզիկական անձից այլ ֆիզիկական անձին ավտոմեքենայի սեփականության իրավունքի փոխանցումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց: |