FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Անձի ֆունկցիոնալության գնահատումը.
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը (երեխան) ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը.
2. Ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող.
3. Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան.
4. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով՝ վարչական վարույթի էլեկտրոնային գործի հիման վրա: Վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ՝ առանց ստորագրության.
5. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է՝
    1) անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա.
    ա. հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու, բ.անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու,
    գ. հաշմանդամության ժամկետը լրանալու,
    դ. անձի առողջական վիճակի փոփոխության,
    ե. անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու,
    զ. ծառայությունների անհատական ծրագիր կազմելու կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելու,
    է. անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու,
    ը. հաշմանդամության պատճառական կապը որոշելու,
    թ. ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու,
    ժ. մահվան պատճառական կապը որոշելու դեպքերում.
    2) լիազոր մարմնի և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնության, այդ թվում՝ տեսչական մարմնի ներկայացրած միջնորդագրի հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար).
    3) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: 5․1․ Անձին ֆունկցիոնալության գնահատման, բացառությամբ մահվան պատճառական կապը որոշելու դեպքի, ուղեգրում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

5․2․ Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումին և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրին ներկայացվող պահանջների ստուգումն ու ամփոփագրի մշակումն իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը.
6. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում՝ վարչական ակտ.
7. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: