FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  25

Հայտարարագրերի ստուգումը և վերլուծությունը.
1. Հանձնաժողովն իրականացնում է՝
    1) հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման ստուգում.
    2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում.
    3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն.
    4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն.
    5) հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն.
2. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը կամ այդ գույքը տնօրինելն ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  25

2.1. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց բանկային պահատուփերի առկայության, հաշիվների առկայության, հաշվի մնացորդի, հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` հարցման մեջ նշելով անձի տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը։ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով: Հանձնաժողովն իրավասու է նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու օտարերկրյա բանկերից, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերից կամ ներկայացուցչություններից.
2.2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ նյութերն ուղարկելու գլխավոր դատախազություն.
3. Տեղեկությունները և փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող և կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  25

6.2. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, նյութերն ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ.
7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) կամ ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է՝
    1) հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ.
    2) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Սույն կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ նշելով այն հանգամանքները, որոնք կարող են պարզվել իրավիճակային հայտարարագիրը ներկայացնելով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  25

8. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 1.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով.
9. Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն.
9.1. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ.
9.2. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, դրանք ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  25

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  25

4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը և հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը.
5. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները.
5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր.
6. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ.
6.1. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։