FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը.
1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելիս, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված դեպքերի, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման` հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կրում է ներմուծողը: Ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց ընտրությունը կատարում է ներմուծողը.
2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվել առանց սույն օրենքով հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե`
    բ) այդ իրերը ներառված են սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասում.
    գ) այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից և չեն գերազանցում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կառավարության սահմանած ակնհայտ առևտրային քանակության նվազագույն չափը.
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ մաքսային ընթացակարգերով բաց թողնված ներմուծման ժամանակ հարգի առկայությունը պարտադիր չէ.
4. Թանկարժեք մետաղների ջարդոնները և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքները ներմուծելիս հիմք է ընդունվում այդ իրերի քանակը, տեսակը, հարգը և կշիռը հավաստող տեղեկանքը, որը տրամադրում է հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձինք.
5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման, այդ իրերի վրա հարգադրոշմի և տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետով նախատեսված իրերը, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, վաճառքի նպատակով Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս ենթակա են դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով: