FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Ընդհանուր դրույթներ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի մասին.
1. Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինն ստեղծված է համարվում իրավունքի ուժով.
2. Օրենքով ստեղծվող պետական մարմինն ստեղծված է համարվում համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու պահից.
3. Ենթակա պետական մարմինն ստեղծվում է օրենքով.
4. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինն ունեն կանոնադրություն, որը ներառում է`
    1) անվանումը,
    2) գտնվելու վայրը,
    3) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները,
    4) կառավարման և ղեկավարման լիազորությունները,
    5) կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը,
    6) ենթակա պետական մարմինները.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրասենյակի և (կամ) ենթակա պետական մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է կանոնադրության մեջ դրանց առկայության դեպքում: Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև սույն օրենքին չհակասող այլ դրույթներ.
6. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը հաշվառվում են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում.
7. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իրենց կանոնադրության հիման վրա.
8. Նոր ստեղծվող պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կազմավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով։