Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները. 1. Սննդամթերքի արտադրությունը (բացառությամբ հանրային սննդի), տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան. 2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն իրավական ակտերով սահմանված և արտադրողի սահմանած պահանջները. 3. Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող խմելու ջուրը պետք է համապատասխանի իրավական ակտերով սահմանված խմելու ջրին ներկայացվող պահանջներին. 4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չթույլատրված սննդային հավելումներ. 5. Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ փոփոխեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը. 6. Սննդամթերքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումը և իրացումը կատարվում են իրավական ակտերի պահանջներին համապատասխան. 7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ ինքնահսկման համակարգ. 8. Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում. 8.1. Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցները հաստատվում են սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի իրավական ակտով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 9. Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման և կիրարկման նպատակով սննդի շղթայի օպերատորն ապահովում է աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը: |