FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1090

Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու ժամկետները.
1. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է ապրանքի (աշխատանքի, ծառայության) պիտանիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանիության ժամկետ չի սահմանված` ապրանքը թողարկելու, աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու օրվանից տասը տարվա ընթացքում.
2. Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`
    1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանիության ժամկետ չի սահմանվել.
    2) անձը, ում վաճառվել է ապրանքը, ում համար կատարվել է աշխատանքը կամ մատուցվել է ծառայությունը, չի նախազգուշացվել մինչև պիտանիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին: