FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Խորհուրդը.
1. Խորհուրդը կազմված է միավորման անդամ համայնքների ղեկավարներից և ավագանու մեկական անդամներից: Այն համայնքներում, որտեղ ավագանու կազմում կան ավագանու կին անդամներ, խորհրդի ձևավորման հարցում նախապատվությունը տրվում է վերջիններիս.
2. Խորհրդում ներկայացված համապատասխան համայնքների ավագանիների անդամներն ընտրվում են միավորման անդամ համայնքների ավագանիների կողմից՝ վերջիններիս կազմից, ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ.
3. Խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդի ձևավորումն իրականացվում է միավորման անդամ համայնքների ավագանիների անդամների փոփոխությամբ.
4. Ավագանին իր որոշմամբ փոխարինում է իր ընտրած խորհրդի անդամին տվյալ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում, ինչպես նաև միավորման կանոնադրությամբ և ավագանու կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում.
5. Խորհուրդը ձևավորվում է միավորման ստեղծվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում.
6. Խորհրդի գործունեության, նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է միավորման կանոնադրությամբ.
7. Խորհրդի անդամները և խորհրդի նախագահն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով, կարող են խորհրդի որոշմամբ ստանալ դրամական փոխհատուցում` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքի ավագանու անդամի՝ իր պարտականություններն իրականացնելու հետևանքով առաջացած ծախսերի չափով: