Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները. 1. Ֆոնդը կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից. 2. Ֆոնդը կարող է ստեղծվել պայմանագրային կամ կորպորատիվ ֆոնդի կարգավիճակով. 3. Ըստ ներդրումային քաղաքականության` ֆոնդը կարող է լինել ստանդարտ կամ մասնագիտացված. 4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` հրապարակային ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային, իսկ ոչ հրապարակային ֆոնդը՝ միայն փակ կամ միջակայքային. 5. Կենսաթոշակային ֆոնդը չի կարող լինել փակ կամ միջակայքային ֆոնդ: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես բաց պայմանագրային ֆոնդ. 6. Ֆոնդը չի կարող իրականացնել սույն օրենքով ֆոնդի համար չնախատեսված գործունեություն: |