FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  167

Ներքին տեղեկությունների կապակցությամբ թողարկողի ընդհանուր պարտականությունները.
1. Ներքին տեղեկությունները սահմանված կարգով չհրապարակելու դեպքում թողարկողը պարտավոր է ապահովել ներքին տեղեկությունների գաղտնիությունը և վերահսկել անձանց դրանց հասանելիությունը: Թողարկողը պարտավոր է արգելափակել ներքին տեղեկությունների հասանելիությունն այն անձանց համար, որոնք թողարկողի գործունեության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս այդպիսի տեղեկությունների տիրապետելու անհրաժեշտություն չունեն.
2. Թողարկողը պարտավոր է ապահովել ներքին տեղեկությունների հետ կապված պարտականությունների և ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման համար սահմանված պատասխանատվության վերաբերյալ ինսայդերների տեղեկացվածությունը.
3. Թողարկողը պարտավոր է ձեռնարկել իրավական, կազմակերպչական և տեխնիկական բավարար միջոցներ սույն օրենքի 165-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: