Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 16 Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով. 1. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գին: Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում: Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել. 2. Աճուրդով պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդական-ուղղ., ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները. 3. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդի միջոցով իրականացնում է կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում. 4. Պետական գույքի` աճուրդի միջոցով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում: |