Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16.5 Ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստումը. 1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Կոմիտեի հաստատմանն է ներկայացնում անդամների վերապատրաստման ուսումնական ծրագիրը: Հաջորդող տարվա վերապատրաստման ուսումնական ծրագիրը Կոմիտե է ներկայացվում մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը: Վերապատրաստման ուսումնական ծրագիրը 20-օրյա ժամկետում հաստատվելուց հետո ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով և ժամկետում հայտարարում է մասնագիտական մրցույթ, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի պարտավոր է կազմակերպել առնվազն մեկ վերապատրաստման ուսումնական ծրագիր. 2. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամները (բացառությամբ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ունեցող անդամների, որոնց նկատմամբ սույն մասով սահմանված պահանջները կիրառելի չեն) պարտավոր են անցնել ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում 32 ժամից պակաս լինել: Ինքնակարգավորվող կազմակերպության կազմակերպած դասընթացներին մասնակցելու վճարները վճարում են դասընթացներին մասնակցողները: Ինքնակարգավորվող կազմակերպության անդամներն իրավունք ունեն վերապատրաստման համար սահմանված ժամաքանակը լրացնելու նաև ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած ծրագրից դուրս՝ գեոդեզիայի, աշխարհագրության, երկրատարածական տվյալների ոլորտներում գիտաժողովների և դասախոսությունների մասնակցելու միջոցով, որոնց վերաբերյալ պարտավոր են ինքնակարգավորվող կազմակերպություն ներկայացնել մասնակցությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ: |