FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) գյուղատնտեսական կոոպերացիա՝ գյուղատնտեսական կոոպերատիվների, կոոպերատիվների միությունների և դրանց անդամների համագործակցություն, որն իրականացվում է ագրոպարենային համակարգում գործող տնտեսավարողների նյութական, սոցիալական և այլ կարիքներին առավել արդյունավետ բավարարման նպատակով.
    2) գյուղատնտեսական կոոպերատիվ (այսուհետ՝ կոոպերատիվ)՝ ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների կամավոր միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված իրավաբանական անձ.
    3) ագրոպարենային համակարգ՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների ու մատակարարումների ոլորտների ամբողջություն.
    4) գյուղատնտեսական գործունեություն` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, փաթեթավորում, տարայավորում, պահեստավորում, տեղափոխում, շուկայահանում և դրանց առնչվող ծառայությունների մատուցում.
    5) գյուղատնտեսական արտադրանք` գյուղատնտեսական գործունեության արդյունքում ստացված արտադրանք.
    6) փայ` կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչ, որն արտահայտում է կոոպերատիվի անդամի մասնակցության չափը կոոպերատիվում` դրամական արտահայտությամբ.
    7) պարտադիր փայավճար՝ տվյալ կոոպերատիվին անդամակցելու նպատակով կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված չափով և ժամկետներում կոոպերատիվի անդամի կողմից կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող դրամական վճար.
    8) լրացուցիչ փայավճար՝ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված դեպքերում կոոպերատիվի անդամի կողմից, պարտադիր փայավճարից բացի, կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող լրացուցիչ դրամական վճար.
    9) կամավոր փայավճար՝ կոոպերատիվի անդամի հայեցողությամբ կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող դրամական վճար.
    10) կոոպերատիվի պահուստային ֆոնդ՝ դրամական արտահայտությամբ կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչ, որը ձևավորվում է կոոպերատիվի տնտեսական գործունեության միջոցով և նվիրատվություններից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

11) կոոպերատիվ ներքին գործարքներ՝ կոոպերատիվի և իր անդամների միջև կատարվող գործարքներ, որոնց միջոցով կոոպերատիվն ապրանքներ է մատակարարում և ծառայություններ մատուցում իր անդամներին.
    12) կոոպերատիվ արտաքին գործարքներ՝ կոոպերատիվի և կոոպերատիվի անդամ չհանդիսացող անձանց միջև կատարվող գործարքներ, որոնց միջոցով կոոպերատիվի անդամ չհանդիսացող անձանց մատակարարվում և մատուցվում են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք տրամադրվում են կոոպերատիվի անդամներին.
    13) կոոպերատիվ շահույթ` կոոպերատիվ արտաքին գործարքների հասույթի և ծախսերի դրական տարբերություն.
    14) կոոպերատիվ ավելցուկ` կոոպերատիվ ներքին գործարքների հասույթի և ծախսերի դրական տարբերություն.
    15) կոոպերատիվ փոխհատուցում՝ կոոպերատիվ ավելցուկից համամասնությամբ կոոպերատիվի անդամին տրվող փոխհատուցում.
    16) խոշոր գործարք` մեկ կամ մի քանի փոխկապված գործարքներ, որոնք, բացառությամբ կոոպերատիվի բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են կոոպերատիվի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է կոոպերատիվի ակտիվների 25 և ավելի տոկոսը.
    17) կոոպերատիվի աշխատակից` ֆիզիկական անձ, որի հետ կոոպերատիվը կնքում է աշխատանքային պայմանագիր.
    18) հիմնադիր ժողով` կոոպերատիվի հիմնադրման նպատակով գումարվող ժողով: