Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 21 ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԴՐԱ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) հավելվածներում ընդգրկված վայրի կենդանական տեսակների, դրանց մասերի և ածանցյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման: Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման համար հիմք է դառնում լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների օգտագործման նպատակով կնքված պայմանագիրը` դրանում նշված տեսակներին և քանակներին համապատասխան: Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը և ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով՝ Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտաքին առևտրային գործունեության դեպքում (տրվում է արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման կամ ներմուծման համար) կամ լիազորված մարմնի թույլտվությամբ, մնացած բոլոր դեպքերում՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 21 Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության տրամադրման համար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: |