Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 85 Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների բավարարումը. 1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ. 2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում՝ պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է բողոքարկվել. 2.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ ներկայացրած միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է պահանջը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին, պարտատերերին։ Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջներն ընդգրկվում են տվյալ պահանջին համապատասխանող հերթում՝ համապատասխան փոփոխություն կատարելով պահանջների ցուցակում: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել. 3. Սույն հոդվածով սահմանված պահանջները ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացվելու դեպքում բավարարման ենթակա չեն: |