FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  37

Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը.
1. Կարգավորող պետական մարմնի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից.
2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
    1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.
    2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության (բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների) կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.
    3) տարվա ընթացքում կարգավորող պետական մարմնի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.
    4) մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված՝ քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.
    5) մեկ անգամ կարգավորող պետական մարմնի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում.
3. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝
    1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.
    2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.
    3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
    4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
    5) նրա հրաժարականը.
    6) նրա մահը.
4. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով.
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված նիստում կարգավորող պետական մարմնի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  37

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը.
7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը.
8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարելու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում.
9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող կարգավորող պետական մարմնի որոշման ընդունման օրվանից: