Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Կանոններ սահմանելու կամ որոշում ընդունելու հանձնարարությունը. 1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր խորհրդի որոշմամբ հանձնարարելու Բյուրոյին (Բյուրոյի կառավարման համապատասխան մարմիններին) իրենց իրավասությունների սահմաններում սահմանել կանոններ, ընդունել իրավական այլ ակտեր կամ վերանայել (լրացնել, փոփոխել, ուժը կորցրած ճանաչել կամ ուժի մեջ թողնել) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման մարմինների ընդունած իրավական այլ ակտերը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով` 1) այդպիսի կանոնների կամ իրավական ակտի ընդունումն անհրաժեշտ է ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար. 2) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման տվյալ մարմնի ընդունած իրավական ակտը հիմնավորված չեն. 3) առկա են սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը. 2. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունված որոշմամբ տրված հանձնարարականը դրանում սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ. 1) ինքնուրույն սահմանելու Բյուրոյի կանոններ. 2) ընդունելու Կենտրոնական բանկի խորհրդի հանձնարարականով սահմանված իրավական ակտը. 3) վերանայելու (լրացնելու, փոփոխելու, ուժը կորցրած ճանաչելու կամ ուժի մեջ թողնելու) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման տվյալ մարմնի ընդունած իրավական ակտը. 3. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված որոշմամբ Բյուրոյի կանոնների գործողությունը դադարեցնելու դեպքում Կենտրոնական բանկը դրանք հանում է գրանցումից. 4. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված իրավական ակտերը համարվում են Բյուրոյի (Բյուրոյի կառավարման համապատասխան մարմնի) կողմից ընդունված և պարտադիր կիրառման ենթակա են Բյուրոյի, նրա կառավարման մարմինների և անդամների կողմից: Դրանց պահանջները չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: |