Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 49 ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ. 1. Լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մշակում են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրեր, որոնք պետք է արտացոլեն նաև որոշակի սպառողների էներգամատակարարման առաջնահերթության պայմանները: Նման սպառողների ցանկը ամեն տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր ցանկը չսահմանվելու դեպքում կիրառվում է նախորդ տարվա ցանկը: Այդ ծրագրերը քննարկվում և հաստատվում են համատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից. 2. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի, հանձնաժողովի և կառավարման ու ինքնակառավարման տեղական մարմինների հետ` բոլոր սպառողներին տեղեկացնելով էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին: |