Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Զինվորական դատախազը. 1. Զինվորական դատախազը` 1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը. 2) կատարում է զինվորական կենտրոնական դատախազության դատախազների միջև աշխատանքի բաժանում. 3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, կայազորների զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ. 4) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. 5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները. 6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր. 7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ. 2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է: |