FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  162

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է՝
    1) հայտարարատուի համար՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման պահից.
    2) մաքսային պահեստի տիրապետողի համար՝ ապրանքները մաքսային պահեստում տեղավորելու պահից.
2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) ապրանքները մաքսային պահեստում տեղավորելը.
    2) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 161-րդ հոդվածին համապատասխան, եթե ապրանքների պահպանումը իրականացվել է ոչ մաքսային պահեստում, այդ թվում՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո.
3. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը մաքսային պահեստի տիրապետողի համար դադարում է սույն Օրենսգրքի 161-րդ հոդվածին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելիս, այդ թվում՝ սույն հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելիս.
4. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց համար հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  162

1) սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.
    2) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանք բռնագանձելը.
    3) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    4) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    5) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    6) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    7) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  162

8) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումը ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթի վարման) ընթացքում, և որոնց վերաբերյալ ընդունվել է որոշում՝ դրանք վերադարձնելու մասին, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել.
5. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման՝ սույն հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
6. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) հայտարարատուի համար՝ ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել են մինչև դրանք մաքսային պահեստում տեղավորելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. ապրանքների կորստի կամ փոխանցման օրը, եթե ապրանքները կորել են կամ փոխանցվել են այլ անձի մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը, եթե ապրանքների պահպանումն իրականացվել է ոչ մաքսային պահեստում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  162

ապրանքները պահպանման վայրի սահմաններից դուրս արտահանելու դեպքում, եթե ապրանքների պահպանումն իրականացվել է ոչ մաքսային պահեստում՝ սույն Օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ այդ արտահանման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
    2) մաքսային պահեստի տիրապետողի համար՝ ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել են՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները մաքսային պահեստում տեղավորելու օրը. ապրանքները պահեստից հանելու օրը, եթե այդ ապրանքները մաքսային պահեստից հանվել են՝ առանց «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը հաստատող փաստաթղթերը նրան ներկայացնելու, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները մաքսային պահեստում տեղավորելու օրը.
7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  162

Ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում.
9. Սույն Օրենսգրքի 161-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի, կամ ապրանքներն օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ձևակերպելու, կամ այդ ապրանքները մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից հետո (ամբողջությամբ կամ մասնակի) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: Գլուխ 24 «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը