FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 9

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումը.
1. Մաքսային հայտարարագրման ենթակա են՝
    1) չուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, կամ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքները.
    2) ցանկացած եղանակով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնց հետ կապված, պահպանվում են արգելքներն ու սահմանափակումները՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, և պահանջվում է ներկայացնել այդ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ.
    3) անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ ուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցների, որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման.
    4) անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ներմուծվում են ուղեկցվող ուղեբեռում՝ առանց մաքսատուրքերը, հարկերը վճարելու.
    5) ցանկացած եղանակով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ բացառությամբ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների.
    6) Միության մաքսային տարածքում գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    7) կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, եթե Միության մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ Միության մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը.
    8) դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

9) մշակութային արժեքները, որոնց մասով պահպանման են ենթակա արգելքներ և սահմանափակումներ՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:
    10) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքները.
    11) սույն Օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասերը.
    12) սույն հոդվածի 18-րդ կետում նշված ապրանքները.
2. Մաքսային հայտարարագրման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ Միության մաքսային տարածքով օդային տրանսպորտով ուղևորվող ֆիզիկական անձի ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, եթե այդպիսի անձը, Միության մաքսային տարածք ժամանելուց հետո, առանց միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտուց դուրս գալու հեռանում է Միության մաքսային տարածքից.
3. Անձնական օգտագործման, այդ թվում` սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ: Ուղևորային մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ մաքսային հայտարարագրի լրացման կարգը սահմանելու ժամանակ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 9-րդ կետը: Ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով, կամ այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին է ներկայացվել այդ ուղևորային մաքսային հայտարարագիրը, իսկ մաքսային մարմնի թույլտվությամբ՝ այլ օտար լեզվով, որին տիրապետում են այն մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ուր պետք է ներկայացվի այդ մաքսային հայտարարագիրը: Այն դեպքում, երբ որպես ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործվում են Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներին ուղեկցող փաստաթղթերը, այդ փաստաթղթերը լրացվում են այդ ակտերով սահմանված լեզուներով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

Որպես ուղևորային մաքսային հայտարարագիր կարող են օգտագործվել այն փաստաթղթերը, որոնք պարունակում են անձնական օգտագործման ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն Օրենսգրքով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում և կարգով.
4. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածը.
5. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն հոդվածի 16-րդ և 17-րդ կետերը.
6. Ուղեկցվող ուղեբեռում՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից՝ Միության մաքսային սահմանով նրանց ուղևորվելու ժամանակ՝ այդ ապրանքները մաքսային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ: Ուղեկցվող ուղեբեռում՝ Միության մաքսային սահմանով՝ օդային տրանսպորտով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից այն անդամ պետության տարածքում, որտեղ տեղակայված է այն միջազգային օդանավակայանը, որտեղ այդ անձանց հանձնվել է ուղեկցվող ուղեբեռը, և այդ անձինք հեռանում են այդ միջազգային օդանավակայանի մաքսային հսկողության գոտուց.
7. Չուղեկցվող ուղեբեռում՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից այն անդամ պետությունում, որտեղ մշտապես կամ ժամանակավորապես բնակվում կամ ժամանակավոր գտնվում են այդ ֆիզիկական անձինք.
8. Փոխադրողի կողմից առաքվող կամ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այն անդամ պետությունում, որտեղ մշտապես կամ ժամանակավորապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում է այն ֆիզիկական անձը, որն անձնական օգտագործման այդ ապրանքներն ուղարկողը կամ ստացողն է:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

9. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների, հայտագրվում է Միության մաքսային տարածք դրանք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դրանք արտահանելու հետևյալ նպատակներից մեկը՝
    1) ազատ շրջանառություն.
    2) ժամանակավոր ներմուծում: Ժամանակավոր ներմուծումը կարող է հայտագրվել միայն սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար.
    3) արտահանում 4) ժամանակավոր արտահանում 10. Ցանկության դեպքում՝ ֆիզիկական անձն իրավունք ունի հայտարարագրելու անձնական օգտագործման ապրանքները, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: Ֆիզիկական անձի կողմից Միության մաքսային սահմանով ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու դեպքում այդպիսի անձն իրավունք ունի իրականացնելու ուղեկցվող ուղեբեռում ներմուծվող` անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում՝ արժեքային, քաշային և (կամ) քանակական այնպիսի նորմերի հաշվառման նպատակներով, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերը, հարկերը վճարելու.
11. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ հայտարարատուի անունից կամ հանձնարարականով գործող այլ անձանց կողմից.
12. Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար, այդ թվում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացվում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում տեղակայված մաքսային մարմին:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

Եթե Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները ձևակերպված են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ապա այդ ապրանքներն ազատ շրջանառության մեջ բաց թողնելու կամ ժամանակավոր ներմուծելու համար ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացվում է առաքման վայրի մաքսային մարմին՝ բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի: Սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան ժամանակավոր պահպանման հանձնված անձնական օգտագործման ապրանքների համար, այդ ապրանքներն ազատ շրջանառության մեջ բաց թողնելու համար, ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացվում է սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունում նշված դիմումը գրանցող մաքսային մարմին: Միության մաքսային սահմանով չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող կամ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների համար ուղևորային մաքսային հայտարարագիրն անդամ պետությունների Օրենսգրքին համապատասխան, ներկայացվում է ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու համար իրավասու մաքսային մարմին.
13. Այն դեպքում, երբ անձնական օգտագործման ապրանքները հանձնված են ժամանակավոր պահպանման, ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացվում է սույն Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
14. Որպես անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած՝ անդամ պետությունների ֆիզիկական անձինք կամ օտարերկրյա ֆիզիկական անձինք՝
    1) որոնք Միության մաքսային սահմանը հատելու պահին Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունեն տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
    2) որոնք Միության մաքսային սահմանով չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները փոխանցել են (փոխանցում են) փոխադրողին.
    3) որոնք անձնական օգտագործման ապրանքներն ուղարկողներն են, իսկ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներն ստացողներն են.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

4) որոնց հասցեով կամ որոնց անունից փոխադրողի կողմից առաքվում են անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները.
    5) որոնք սեփականության իրավունք ունեն անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի մաքսային հայտարարագրումն իրականացվում է ազատ շրջանառության մեջ բաց թողնելու համար.
    6) որոնք Միության մաքսային սահմանով ուղևորվում են անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցով, որը տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով պատկանում է իրենց, եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով.
    7) որոնք դատարանի որոշմամբ կամ ժառանգության իրավունքով ձեռք են բերել Միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք.
    8) որոնք Միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ ունեն տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
    9) որոնք իրականացնում են ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցի արտահանումը Միության մաքսային տարածքից, որն իրենց փոխանցվել է սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին և 9-րդ կետին համապատասխան.
    10) որոնք ուղեկցում են 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց (այդ անձանց ծնողներից մեկը, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, ուղեկցող այլ անձ կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցիչը, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցության անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձինք՝ խմբի ղեկավարը կամ փոխադրողի ներկայացուցիչը)՝ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար.
    11) որոնք նշված են սույն հոդվածի 18-րդ կետում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

15. Միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքները՝ Միության մաքսային տարածքում գտնվող ֆիզիկական անձի հասցեով առաքելու դեպքում որպես այդ ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ այդ ապրանքներն ուղարկող իրավաբանական անձինք.
16. Դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում է անվանական արժեքը կամ համապատասխան գումարը՝ անդամ պետության արժույթով կամ արտարժույթով, որի ստացման իրավունքը հաստատվում է դրամական գործիքով: Այն դեպքում, երբ անվանական արժեքը բացակայում է, և անհնար է որոշել գումարն անդամ պետության արժույթով կամ արտարժույթով, որի ստացման իրավունքը հաստատվում է դրամական գործիքով, ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում է Միության մաքսային սահմանով տեղափոխվող դրամական գործիքների քանակը.
17. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխելու դեպքում ուղևորային մաքսային հայտարարագրում պետք է նշվեն հետևյալ տվյալները՝
    1) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անդամ պետության տարածքում գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, անդամ պետության տարածքում բնակության (գրանցման) վայրի կամ գտնվելու վայրի հասցեն.
    2) դրամական գործիքների՝ բացառությամբ ճանապարհային չեկերի մասին տեղեկությունները (դրամական գործիքի տեսակը, թողարկողի անվանումը, թողարկման ամսաթիվը և նույնականացման համարը (առկայության դեպքում)).
    3) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագման աղբյուրի, դրանց սեփականատերերի (եթե տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները հայտատուի սեփականությունը չեն), ինչպես նաև այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ենթադրյալ օգտագործման մասին տեղեկությունները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

4) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների փոխադրման երթուղու ու միջոցի (այն տրանսպորտի տեսակի, որի միջոցով իրականացվում է փոխադրումը) մասին տեղեկությունները.
18. Միության մաքսային սահմանով մահացածների մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների տեղափոխման դեպքում որպես ուղևորային մաքսային հայտարարագիր կարող է օգտագործվել մահացած անձի մարմնով (մասունքներով) դագաղը կամ աճյունով (մոխրով) աճյունասափորն ուղեկցող անձի կողմից ազատ ձևով շարադրված դիմումը.
19. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների մաքսային հայտարարագրման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
    1) անդամ պետություններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից տրվող մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ նշված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները, իսկ թաղման վաղեմության հետ կապված այդ փաստաթղթերի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու արտահանվող մասունքները.
    2) ազատ ձևով շարադրված՝ տվյալ վայրի պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների եզրակացությունը՝ վերահուղարկավորման դեպքում արտաշիրիմում անցկացնելու հնարավորության մասին.
    3) ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից ազատ ձևով շարադրված ակտը (տեղեկանքը)՝ նշելով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը և կցելով մահացածի իրերի ու թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ.
20. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների մաքսային հայտարարագրման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  260

1) ուղարկող երկրի լիազորված հիմնարկի կողմից տրված մահվան վկայականը կամ մահվան մասին բժշկական վկայականը կամ այդ փաստաթղթերի պատճենները, իսկ թաղման վաղեմության հետ կապված այդ փաստաթղթերի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու ներմուծվող մասունքները.
    2) ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից ազատ ձևով շարադրված ակտը (տեղեկանքը)՝ նշելով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը և կցելով մահացածի իրերի ու թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ: