Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման առանձնահատկությունները. 1. Ֆիզիկական զսպումը մեխանիկական միջոցներով իրականացնելիս կիրառվում են տարբեր նյութերից պատրաստված ոչ տրավմատիկ, հարմարավետ օգտագործմամբ ամրակապեր, գոտիներ, հատուկ հագուստներ. 2. Ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին. 3. Եթե ֆիզիկական զսպումն իրականացվում է ֆիզիկական ուժ գործադրելու միջոցով, ապա դա պետք է իրականացվի այնպես, որ չոտնահարվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի արժանապատվությունը, և նվազագույնի հասցվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին վնասելու կամ ցավ պատճառելու ռիսկերը. 4. 24 ժամվա ընթացքում ֆիզիկական զսպման կիրառման ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի` 1) 18 տարեկանից բարձր անձանց համար` չորս ժամը․ 2) 9-17 տարեկան անձանց համար` երկու ժամը. 5. Մինչև ինը տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցներ. 6. Ֆիզիկական զսպումն իրականացնում է միջին և կրտսեր բուժանձնակազմը` բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի հսկողությամբ. 7. Ոչ ուշ, քան 30 րոպե պարբերականությամբ բժիշկ-հոգեբույժը զննում է հոգեկան առողջության խնդիր ունեցող ֆիզիկական զսպման ենթարկված անձին, որի ընթացքում ստուգվում են կապերի ամրությունը, վերջույթների արտաքին տեսքը (գունավորումը, հնարավոր այտուցվածությունը), վերջույթների ջերմությունը, կապիչից ստորև գտնվող վերջույթների անոթազարկը, կապիչի տեղադրման հատվածում ցավի զգացողությունը, կապիչից ստորև վերջույթների զգայունությունը, և ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պարբերականությամբ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի զննությամբ բժիշկ-հոգեբույժը պարզում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը շարունակելու անհրաժեշտության հարցը: Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման պատճառների վերացման դեպքում հոգեբուժական հանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը որոշում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը դադարեցնել: |