FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  215

Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը.
1. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալների հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները.
2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող բնօգտագործման վճար վճարողները ջրօգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկն իրականացնում են`
    1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի հիման վրա.
    2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի հինգ տոկոսի հիման վրա.
3. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված ջրի ծավալը (հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը) և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը.
4. Սույն հոդվածի կիրառության իմաստով` ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  215

5. Բնօգտագործման վճար վճարողների կողմից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով` ստորերկրյա քաղցրահամ կամ թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման) ծավալները և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը: