Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 114 «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը. 1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների մաքսային տարածքում վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներին համապատասխան. 2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան նշված մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում. 3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը. 4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է վերամշակման ժամկետի երկարաձգման կամ այդպիսի երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, երկարաձգման մերժման դեպքում մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը. 5. Մաքսային մարմինը մերժում է վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ խախտվել են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ ժամկետի երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ. 6. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ: |