FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  439

Եզրափակիչ և անցումային դրույթներ.
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը.
3. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը.
4. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հարուցված քաղաքացիական գործերով դատական ակտերի հրապարակման կարգի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կանոնը.
5. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը հարուցված քաղաքացիական գործերով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն կարող է ներկայացվել մինչև գործով դատաքննության ավարտը.
6. Գործի քննությանը մասնակցող դատախազի և որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դրույթները գործում են 2019 թվականի հունվարի 1-ից: 2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-110-Ն