FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Կիբեռանվտանգության մասնագետը.
1. Ծառայություն մատուցողը, հիմք ընդունելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված իր տեղեկատվական համակարգերի ռիսկերի գնահատումը, ռիսկերի գնահատման սանդղակը և կիբեռանվտանգության գործառնության (operational) մոդելը, պարտավոր է նշանակել կիբեռանվտանգության մասնագետ կամ մասնագետներ, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կիբեռանվտանգության ապահովումն ամբողջությամբ կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողին պատվիրակելու դեպքի.
2. Կիբեռանվտանգության մասնագետի որակավորման կարգը և որակավորման ճանաչման կարգը սահմանվում են Ինքնավար մարմնի կողմից հաստատվող՝ կիբեռանվտանգության ապահովման նվազագույն պահանջներով: Ինքնավար մարմինը սահմանում է կիբեռանվտանգության մասնագետին օտարերկրյա որակավորման մարմինների կողմից տրված որակավորման ճանաչման կարգը.
3. Ինքնավար մարմինը որակավորում է կիբեռանվտանգության մասնագետին որակավորման կարգին համապատասխան կամ սահմանված կարգով ճանաչում է որակավորումը: