FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Պետական քաղաքականությունը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում.
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության (այդ թվում՝ ապօրինի) բնագավառում պետական քաղաքականությունը կայանում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորման, այդ գործունեությանը ներկայացվող պահանջների սահմանման, թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը առողջապահական և բժշկավերականգնողական նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման, թմրամիջոցների (հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի) և դրանց շրջանառության հաշվառման, այդ շրջանառության նկատմամբ հսկողության և վերահսկողության սահմանման, թմրամոլության, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրականացման մեջ.
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությանը և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականությունն իրականացվում է ծրագրային հիմունքներով: