Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը. 1. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են` 1) իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը. 2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը. 3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի. 4) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված և դատվածությունը մարված կամ վերացված չլինելը. 5) անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե անվանման գրանցումը մերժվել է, և անձը չի ներկայացրել այլ անվանում. 6) ռեդոմիցիլացման նպատակով դիմել է այն պետության իրավաբանական անձ, որը նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների ցանկում, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության տարածքում. 2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար. 3. Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է. 4. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետներում. 5. Պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 6. Իրավաբանական անձի պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձը ստեղծելիս, կամ որոնց հակասում է ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը. 7. Իրավաբանական անձի գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով. 8. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցման մերժման մասին որոշումը թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրում է գործակալության ղեկավարը. 9. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից: |