FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  11

Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության նավերի կամ օդային սարքերի վրա քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու դեպքում.
1. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո գտնվող կամ տարբերանշանը կրող քաղաքացիական նավի կամ թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավի կամ այլ թռչող սարքի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
2. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո չգտնվող կամ տարբերանշանը չկրող քաղաքացիական օդանավի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
3. Հայաստանի Հանրապետության ռազմական կամ կառավարական նավի կամ պետական օդանավի կամ այլ թռչող սարքի (ռազմական, ոստիկանական, մաքսային) վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: