FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  36

Բնափայտի մթերումը.
1. Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում.
2. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների.
3. Բնափայտի մթերումն իրականացվում և տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա.
4. Բնափայտի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: