Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումները. 1. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումներն իրականացնում են լիազոր մարմնի կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անդամակցությամբ ստեղծված և առնվազն երկու տարի գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, ընդ որում, դրանց կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնցից առնվազն հիսուն տոկոսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են. 2. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող թանկարժեք մետաղներ զտարկողի և (կամ) հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար որակավորման հանձնաժողովներին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման վկայականներ (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է: Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումներն իրականացվում են համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող և անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում: Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձնաժողովը. 3. Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, իսկ թանկարժեք մետաղներ զտարկողների և հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգերը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Որակավորումների կարգով սահմանվում են որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը և նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիազոր մարմինը՝ նախապես քննարկելով մասնագիտացված կառույցի հետ (նման կառույցի առկայության պարագայում). 4. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով: Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այլ անձինք. 5. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 6. Որակավորման վկայականները տրվում են 3 տարի ժամկետով. 7. Որակավորում ստացած միևնույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի կազմակերպությունների կազմում կամ անունից գործունեություն իրականացնելը: |